Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովը ցրելու և նոր ընտրություններ անցկացնելու մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ազգային ժողովը (երկրի խորհրդարանի ստորին պալատը) ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու մասին։


«Երեկոյան ես ցրում եմ Ազգային ժողովը: Շուտով հրամանագիր կստորագրեմ նոր խորհրդարանական ընտրությունների գումարման մասին»,- ասել է Մակրոնը երկրի քաղաքացիներին ուղղված տեսաուղերձում։

Նրա խոսքով՝ ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա հունիսի 30-ին, երկրորդը՝ հուլիսի 7-ին։

 

Հունիսի 9-ին Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում տեղի են ունեցել Եվրախորհրդարանի ընտրություններ։ Արդյունքների առաջին գնահատականների համաձայն՝ դրանում առաջատար է Ջորդան Բարդելլան՝ Մարին Լը Պենի «Ազգային միավորման» երիտասարդ նախագահը։